Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում

767
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 22:24
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։
Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիայի»-ն հայտնել է Տեր Հովհաննեսը։
«Դեկտեմբերի 1-ից լինելու եմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։ Եռաբլուրում եմ լինելու միշտ՝ իմ զոհված ընկերների հարազատների ու ծնողների հետ պետք է խոսեմ, շփվեմ… Օրս կանցկացնեմ նրանց հետ։ Եռաբլուրը սրբավայր է, բոլորը պիտի ընդունեն դա. մեր տղաների մասունքներն են այնտեղ։ Ես խոնարհաբար պիտի ծառայեմ այնտեղ»,- նշել է նա։
Տեր Հովհաննեսի խոսքով՝ ինքը մեծ խանդավառությամբ է ընդունել կաթողիկոսի որոշումը։

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
410Երեկ, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
27123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
27723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
155820.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
131519.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
68818.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
140718.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
63917.09.2026, 21:36