«Շատ տհաճ տեսանյութ է տարածվում». Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տհաճ տեսարան ու տեսանյութ է տարածվում, որ ինչ որ տղա մոտենում է օտարերկրացի առաքիչին ու վիրավորելով պահանջում, որ զինվորական բուշլատը հանի: Անընդունելի եմ համարում նման դրսևորումները, զինվորական համազգեստի կրման կանոնը հսկելը ռազմական ոստիկանության տիրույթում է, ու «ինքնադատաստան» անելը ճիշտ չեմ համարում, հատկապես, երբ այդ պրոցեսն ուղեկցվում է նկարահանումով հանրությանը ցույց տալու համար: Շատ ավելի մարդկային և արդար կլիներ, տալ այդ առաքիչին այլ հագուստ՝ խնդրելով փոխել զինվորականը, այ դա կլիներ շատ հայրենասիրական և մարդկային քայլ:
Ցավոք սրտի բազմաթիվ գյուղերում, շինհրապարակներում և տասնյակ այլ վայրերում չլինելով զինվորական կրում են այդ համազգեստը, որը ճիշտ չեմ համարում, բայց ինքնադատաստանն էլ անընդունելի եմ համարում:
Ի դեպ, զինվորական համազգեստը ազատ վաճառվում է խանութներում ու վերնիսաժում և այդ առումով հասանելի է բոլորին»:
Տեսանյութի վերաբերյալ գրառում է կատարել նաև քաղաքագետ Մովսես Հարությունյանը. «Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։
Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե արգելված է կոնկրետ այս տեսակը օրենքով կրելը՝ դրա համար կան իրավապահ մարմիններ ու համապատասխան օրենք։
Հլը պատկերացրեք, դրսում մեկը մեր սփյուռքահայերի հետ սենց վարվեր՝ ի՜նչ շուխուռ էինք դրել»:

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
1314:48
«Ո՞վ է պատասխանատու Կողբացի-Ամիրյան խաչմերուկում տարիներով չլուծվող այս խնդրի համար». Սարգիս Տեր-Եսայան
2814:36
««Բարեկամության» անցում». Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
5114:12
Պտտահողմ՝ Վարդենիսում (տեսանյութ)
5113:24
«Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6413:06
Մեծ Բրիտանիան Լա Մանշում կալանել է Ուստ-Լուգայից դուրս եկող նավթատար
10112:24
«ԿԸՀ-ի միակ ճիշտ որոշումը ընտրությունները չեղյալ հայտարարելն է». Հովհաննես Իշխանյան
6312:18
«Թշնամին հրճվում է և հայի ձեռքով մեծ խարույկից հանում տաք շագանակները». Արեգ Սավգուլյան
8111:54