«Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի». Մենուա Սողոմոնյան
![]() 172 Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 22:24 «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ցոլակ Ակոպյանին ձերբակալել են և կալանավորման դատն է ընթանում: «Ինչի՞ համար՝ նրա համար, որ տարիներ առաջ մարդը լուծարք մնացած ուսանողներից քննություն վերցնելիս դասախոսի բացակայության պայմաններում ստորագրել է: Պատկերացրեք՝ ինչ ա տեղի ունենում: Իրականում էս ամեն ինչը կապված է նրա հետ, որ Ցոլակ Ակոպյանը, մանավանդ վերջին շրջանում, շատ բաց պայքարում էր ինչպես Բրյուսովի համալսարանի գլխին սարքվող ապօրինությունների դեմ, այնպես էլ՝ որպես քաղաքացի, քաղաքացիական պայքար տանելով, այդ թվում նաև՝ «ՀայաՔվե»-ի շրջանակներում»: Կալանավորումն առերևույթ հանցանք գործած մարդկանց նկատմամբ կիրառվում է, որպեսզի նախաքննության ընթացքին նա չխոչընդոտի, հիշեցրեց Սողոմոնյանը: «Պատկերացրեք՝ սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի: Սենց բաներին արձագանքել է պետք, յուրաքանչյուրիս նկատմամբ անելու են այն, ինչ ուզեն, եթե համապատասխան արձագանք չլինի: Հիշեցնեմ՝ 30-ականներին ոնց են համալսարանի մի դասախոսի նկատմամբ բռնաճնշումներ իրագործել, ով իր ելույթում նշել է, թե բուրժուական ժամանակաշրջանն աշխարհին տվեց Նապոլեոնին, իսկ սոցիալիստականը՝ Ստալինին: Կծիծաղեք, բայց այդ համեմատությունը մարդու կյանք է արժեցել: Սա յակոբինյան տեռոր է»,- նշեց նա: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
