Լոնդոնի և Աթենքի միջև սկանդալից հետո Չարլզ III-ը Հունաստանի դրոշով փողկապ է կրել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին (COP28) ներկայացել է կապույտ և սպիտակ գույների փողկապով և խաչով, որը համընկնում է հունական դրոշի գույների և խորհրդանիշի հետ, հայտնում է Bloomberg-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկու երկրների միջև դիվանագիտական վեճի սրումից օրեր անց: Բրիտանացի միապետը այս փողկապը կրել է համաժողովի ժամանակ, ինչպես նաև հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ սկանդալի գլխավոր դեմքերից մեկի հետ։
«Փողկապը, որն այսօր կրում էր Նորին Մեծությունը, պարզապես նրա ներկայիս հավաքածուի փողկապներից մեկն է»,- Bloomberg-ին վստահեցրել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:
Թագավորն արդեն հայտնվել էր այս փողկապով մինչև սկանդալի սրվելը, մասնավորապես անցյալ շաբաթ Հարավային Կորեայի պատվիրակության այցի ժամանակ, հիշեցնում է City Times-ի հունական հրատարակությունը։
Չարլզ III-ը հունական արմատներ ունի հայրական գծով:
Նշենք, որ երկու երկրների միջև սկանդալն առաջացել է նոյեմբերի վերջին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ծրագրված հանդիպումը և մեղադրել նրան իր խոստումը դրժելու մեջ: Ըստ նրա, Միցոտակիսը խոսք էր տվել չօգտագործել Լոնդոն կատարած իր այցը որպես առիթ՝ խոսելու Բրիտանական թանգարանից Պարթենոնի քանդակները Հունաստան վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հունաստանի վարչապետին մոտ կանգնած BBC-ի աղբյուրները հայտնել են, որ նա բարկացրել ու շփոթել է Մեծ Բրիտանիայի վարչապետի որոշումից։ Ինքը՝ քաղաքական գործիչը, ասել է, որ մտադիր չէ հրաժարվել թագավորության հետ լավ հարաբերություններից։ «Ես, անշուշտ, ցանկանում եմ անցյալում թողնել այս տհաճ միջադեպը, բայց տանգոն միշտ երկուսով են պարում», - ավելացրել է Միցոտակիսը:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
9603:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
137Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
229Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
154Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
152Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
119Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
305Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
114Երեկ, 17:06