«Պայքարն Արցախի համար շարունակվում է»․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը վաղը՝ ժամը 10․00-ին քննարկվելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։ Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։ Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»։

«Իշխանությունը փորձում է օրակարգից դուրս հրել խայտառակ ընտրությունների փաստը»․ Տիգրան Աբրահամյան
1309:36
«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան
4309:00
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
4908:24
«Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը զսպումների ու հակակշիռների բացակայությունն է»․ Հայկ Խանումյան
7301:06
«Սամվել Շահրամանյանի եղբորը տրամադրվել է 5 միլիարդի շինարարության տենդեր». Արթուր Օսիպյան
20700:54
«Նիկոլ Փաշինյանը հանցագործ կլանին, ում որակում է «փախած գեներալներ», տասնյակ միլիարդներ է փոխանցել». Արթուր Օսիպյան (տեսանյութ)
9400:36
Արթուր Օսիպյանը ներկայացրեց կալանավայրի անտանելի պայմանները (տեսանյութ)
9400:12
«Թրամփը բարձրացրել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը». Սեյմուր Հերշ
14500:07