Էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել
![]() 459 Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 16:06 Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների թիվ 47 խումբը կանչով մեկնել է Էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտանբերել են դիեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված տան բնակիչներ՝ 58-ամյա Աննա Ա-ի և 60-ամյա Գևորգ Մ-ի դիերը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ամուսիններ էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքը՝ անջատված, ծխահեռացման խողովակներն էլ՝ կիսամաշված վիճակում են եղել, ու եթե գազի անվտանգության հատուկ սարքը անջատված չլիներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Կոտայքում
124Երեկ, 19:18Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է
280Երեկ, 13:18Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող երկրպագուների բազմության մեջ (տեսանյութ)
398Երեկ, 11:21Մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է սխալ բուժման հետևանքով
259Երեկ, 10:30Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց
29707.05.2025, 19:24Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
38907.05.2025, 14:18Չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում (տեսանյութ)
46007.05.2025, 13:00Մետրոյի «Բարեկամություն» կայարանը՝ հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)
49406.05.2025, 19:48