Վահագն Խաչատուրյանի ուղերձը՝ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը՝ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց:
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները:
Մարդկային կորուստների ցավը մեղմելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, մեր երկիրն ստացավ հայկական սփյուռքի, մեր բարեկամ ժողովուրդների ու պետությունների բարոյական ու նյութական անուրանալի աջակցությունը:
Այսօր մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք նախևառաջ երկրաշարժից տուժած մեր քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով, ինչպես նաև պատասխանատվությամբ, քանի որ բնական աղետների վնասները նվազագույնի հասցնելու համար հավասարապես կարևոր են մեր քաղաքացիների, շինարարների, ճարտարապետների ու պետական պաշտոնյաների՝ բարեխիղճ, պատասխանատու և գիտակից որոշումները:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
7909:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
245Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
193Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
49001.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40431.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60428.10.2026, 12:06