Կիևը կարող է կորցնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և ռազմական օգնությունը. #Financial_Times

Financial Times-ն իր վերլուծության մեջ նշում է, որ Ուկրաինային աջակցությունը, որը ժամանակին միջկուսակցական լայն կոնսենսուսի հարց էր, դարձել է «քաղաքական սակարկության առարկա» ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում:
Հոդվածում ընդգծվում է, որ դա այժմ ամենաշատն է անհանգստացնում Կիևին, քանի որ երկարաժամկետ ֆինանսական և ռազմական աջակցության կարիք ունի։ Մինչդեռ, գրում է հեղինակը, կարծես թե հարցականի տակ է Ուկրաինայի ամենակարևոր հովանավորների վճռականությունն ու ոգին։ Հեղինակը հիշեցրել է, որ ԱՄՆ-i Քոնգրեսը չի հաստատել ԱՄՆ-ի 60 միլիարդ դոլարի նոր օգնությունը, իսկ ԵՄ-ում մոտակա 4 տարիների ընթացքում Կիևի բյուջեին աջակցելու համար 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցը առկախված է:
«Ուկրաինան այլևս առանձնահատուկ բան չէ»,- մեջբերում է հրատարակությունը Բրյուսելի գերմանական Մարշալի հիմնադրամի գիտաշխատող Յակոբ Քիրքեգորին, որն ասում է, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն այլևս չեն դիտարկում Ուկրաինան՝ որպես ազգային անվտանգության առաջնային խնդիր:

«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
3011:36
«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
6209:36
Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
6909:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
8109:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
7508:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7207:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
11602:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
120Երեկ, 23:42