Մետրոյում խայտառակ վիճակը շարունակվում է․ «Մայր Հայաստան»
![]() 905 Երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ., 14:54 «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հաղորդագրությունը՝ կից տեսանյութով․ «Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու փորձագետը, քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրություն էին իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ առավոտյան ժամը 08։00-09։00-ի ընթացքում գնացքները մոտենում են 4-6 րոպե պարբերականությամբ և արդեն «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում իրենք դժվարությամբ են կարողանում տեղ գտնել վագոններում, իսկ քաղաքացիների զգալի մասն էլ մնում է կայարաններում։ Այցելության մասին նախապես տեղեկացրել էինք մետրոյի տնօրինությանը, ինչը հնարավորություն էր տվել նրանց այդ օրը կարգավորել եղած խնդիրները։ Մեր այցելության ընթացքում գնացքներն աշխատում էին 2-3 րոպե պարբերականությամբ, սակայն այդ դեպքում էլ նկատվում էին դեպքեր, երբ քաղաքացիները մնում էին կայարաններում, քանի որ վագոններում բացարձակ տեղավորվելու հնարավորություն չկար։ Աղբյուրը` «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում |

Կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ
275Երեկ, 22:00
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
105Երեկ, 21:30
«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)
52416.04.2026, 21:06
«Զվարթնոց»-ը հորդորում է թռիչքի ժամը պլանավորելիս հաշվի առնել Իսակովի պողոտայի խցանումները
127816.04.2026, 20:50
Լարսը փակ է բեռնատարների համար
67415.04.2026, 00:06
«Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտում է երթևեկության կանոնները (տեսանյութ)
74413.04.2026, 23:48
Նախատեսվում է ՎԻՎ գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի
59813.04.2026, 19:12
«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան
98808.04.2026, 17:18
