Արևմուտքին նյարդայնացրել է Պուտինի այցը Սաուդյան Արաբիա․ #Advance
![]() 1072 Երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ., 18:18 Նավթի արդյունահանման կրճատման գործում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կհանգեցնի նավթի շուկայում տեղաշարժի և ամերիկյան էլիտաներին կստիպի նախագահական ընտրություններում աջակցել ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին։ Նման կարծիք է հայտնել խորվաթական Advance թերթի սյունակագիր Անթուն Ռոշան: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Էր Ռիադ «ազդանշան» է ՕՊԵԿ+ երկրների համար: Այժմ Մերձավոր Արևելքում լայնածավալ փոփոխություններ են նկատվում՝ կապված ԱՄՆ-ի ազդեցության անկման հետ, նշել է վերլուծաբանը։ Սյունակագիրը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Էր Ռիադ ձախողված էր։ Ավելի վաղ Ֆեյսալ թագավորի անվան հետազոտությունների և իսլամագիտության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սաուդյան Արաբիա վկայում է այն մասին, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր և վստահելի հարաբերություններ: Նրա խոսքով՝ երկու պետություններն էլ նույն կերպ են ընկալում Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները և հրադադարի կոչ են անում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
