Ո՞ւր դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ո՞ւր դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները
Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին:
Անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):
Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե՝ Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):
Առողջապահության նախարարությունը, համաձայն հաստատված ընթացակարգի, փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության»:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
6709:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
239Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
189Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
48401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60328.10.2026, 12:06