Վանդալիզմի հերթական դրսևորումն Արցախում

Ադրբեջանցիներն ավերել են Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը՝ Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում։
Սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել։ Քաշաթաղում բնակություն հաստատած ադրբեջանցիները տեղեկացրել են, որ այնտեղ կառուցվելու է հանգստի կենտրոն և ռեստորան։ Մինչդեռ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ Աղանուս գյուղում իրականացված շինարարական աշխատանքները կատարվել են կամայականորեն և շինարարական աշխատանքների վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել։
Ադրբեջանական moderator.az կայքը հայտնում է, որ տարածքի բնակիչները պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և համապատասխան կառույցներին հաշվետվություն ներկայացնել տարածքում կատարված ապօրինի աշխատանքների մասին։
«Ի՞նչ կարիք կար այս գեղատեսիլ վայրի ծառերը կտրելու ու այդ տարածքի կանաչն ու զովությունը վերացնելու համար, ինչ է թե ճանապարհ սարքեն: Սա իսկական էկոցիդ է, ուրիշ անուն չունի սա: Դա էլ հո հայերը չեն արել»,- նշված է լրատվականի հոդվածում:




Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
149Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
102715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63710.09.2026, 16:12