Մանրամասներ՝ Հորդանանի միջնադարյան ամրոցում գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ
![]() 796 Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 19:18 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը բուհում դեկտեմբերի 13-ին կայացած դասախոսության շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հորդանանի Շոուբակ ամրոցի արշավախմբի հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նորահայտ հայերեն արձանագրություններով վերաբերյալ։ «Մենք արդեն 10 տարուց ավելի է համագործակցում ենք Ֆլորենցիայի համալսարանի Միջնադարյան հնագիտության բաժնի հետ։ Մենք հետազոտել ենք Մետաքսի ճանապարհի վայոցձորյան հատվածը։ Շուտով լույս կտեսնի մեր «Եղեգիս» գիրքը՝ նվիրված մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վայոց Ձորի առանձնահատուկ դերակատարմանը։ Որպես Մետաքսի ճանապարհի կարևոր կենտրոն նաև կենտրոնացել ենք նաև Դվին քաղաքի պեղումների վրա։ Հայ-իտալական արշավախումբը արդեն երրորդ տարին է համատեղ պեղումներ է անցկացնում նաև Դվինում։ Քանի որ մեր գործընկերները նաև Ֆլորենցիայի համալսարանի Պետրա-Շոուբակ հնագիտական արշավախմբի անդամներն են, մենք շատ սերտ կապերի մեջ ենք, և մի անգամ չէ, որ խոսել ենք հատկապես խաչակիրների ժամանակաշրջանի հայ Կիլիկիայի հարաբերությունների, այդ տարածքներում հայերի դավանական, մշակութային ներկայության մասին։ Շատ ուրախալի էր, որ մեր հնագետները Շոուբակի պեղումների ժամանակ պատահաբար՝ ոչ մշակութային շերտում, թափվածքը հեռացնելիս գտել են սալաքար՝ հայերեն արձանագրություններով»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այնտեղ են մեկնել հնագետ, Դվինի արշավախմբի անդամ Տատյանա Վարդանեսովայի հետ։ |

«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ (տեսանյութ)
15800:30
«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
535Երեկ, 10:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
304Երեկ, 00:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
24020.04.2026, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
31720.04.2026, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
28219.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
56216.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
66315.04.2026, 22:24
