Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
509
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 15:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: