Մատենադարանը ձեռք է բերել 15-րդ դարի ձեռագիր

Այսօր Մատենադարանում պաշտոնական միջոցառման ժամանակ Մատենադարանին է ընծայվել 15-րդ դարի մի ձեռագիր, որը շաբաթներ առաջ աճուրդի էր հանվել Եվրոպայում։ Մատենադարանի տնօրինության և կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում ձեռագիրը հանվել է աճուրդից և ձեռք է բերվել Մատենադարանի համար։
Ինչպես իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, 620 տարի դեգերումից հետո ձեռագիրը տուն է վերադարձել և հանգրվանել նույն գրչի մեկ այլ ձեռագրի հարևանությամբ։ «Սա մեծագույն տոն է Մատենադարանի և հայագետների համար»,- նշել է նա։
Պաշտոնական արարողությամբ ձեռագիրը տեղադրվեց թանգարանի ցուցասրահում։
Մատենադարանին ընծայաբերվող ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարազարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր:
Այժմ ավերակ այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան է այդ վանքում հայ ժողովրդի կերտած մշակույթի և զարգացած գրչական ավանդույթների: Ձեռագիրը գրել է Իզիտ անունով գրիչը 1405 թ., որից մեզ մինչ օրս հայտնի է եղել միայն մեկ Ավետարան՝ ընդօրինակված Նարեկավանքում 1420 թ., և որը պահվում է Մատենադարանում:
Եվ այսօր՝ հարյուրավոր տարիներ անց, նույն գրչի երկու ձեռագրերը գտնվում են Մատենադարանում:


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
147Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
102115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63610.09.2026, 16:12