Զախարովան Հայաստանին մեղադրել է «Լաչինի միջանցքով ԼՂ զենք մատակարարելու», այնտեղից «հայկական զինված ստորաբաժանումները դուրս չհանելու» համար

Երևանի մի շարք գործողությունների պատճառով հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները, այսօր իր հայտարարության մեջ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք արդեն նշել ենք այս կետերը։ Բանն այն է, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունն Ադրբեջանին և «մոռանալով»՝ Եվրոմիության խորհրդականների դրդմամբ, գոնե նշել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այս որոշումն արմատապես փոխեց իրավիճակն այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Բացասական ազդեցություն են թողել նաև հայկական կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը՝ Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալը՝ ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրել է բախումների այս տարվա սեպտեմբերին»,- նշել է Զախարովան։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
6709:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
239Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
189Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
48401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60328.10.2026, 12:06