Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Զախարովան հանդես է եկել առաջարկով

Զախարովան հանդես է եկել առաջարկով
586
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 21:30

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն էր, որ ամեն անգամ ամեն կերպ «սառեցրեց» փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կոնկրետ պայմանավորվածությունների կատարումը։ Մասնավորապես, հայկական կողմը երկար ամիսներ արգելափակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները»,- այսօր իր տարածած հաղորդագրության մեջ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չնայած Բաքվի և Երևանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունների կարևորությանը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի համաձայնեցմանը, իրական սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, ինչի շուրջ երեք ղեկավարները պայմանավորվել են 2021 թվականի նոյեմբերին, դեռևս չի գործարկվել։ Հանուն ԵՄ առաքելությանը հանրապետություն հրավիրելու, հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակը կայունացնելու՝ ՀԱՊԿ մեխանիզմներից։

Այսպիսով, բարձրաստիճան ղեկավարների վերոնշյալ որոշումների կասեցումն ուղղակի հետևանք է Երևանի գործողությունների անհամապատասխանության, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք։

Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները, որոնց արդիականությունն ու օգտակարությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել են։ Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ առաջիկայում Ռուսաստանում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը»,- նշել է Զախարովան։