ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանին

Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգթոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:
«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք»,- ասել է Բադալյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր հայտարարել՝ հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն ու այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպում կլինի: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադենն էլ, սակայն, պնդել էր, թե որևէ համաձայնություն արտգործնախարարների առաջիկա հանդիպման վայրի ու ամսաթվի վերաբերյալ չկա։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
4909:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
228Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
184Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
47501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47030.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60028.10.2026, 12:06