Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցները կարող են մաքսազերծվել նաև Երևանում, Վանաձորում և Սիսիանում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․
2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,
3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։
Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում՝ տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:
2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ՝ նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ 70%-ի չափով:
Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով՝ 30%-ը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը:

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
58627.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
101419.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
108918.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
158513.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
157113.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
160512.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
158212.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
362711.08.2026, 19:22