«Ռուսաստանը չի հրաժարվի ինքնիշխանությունից երշիկի դիմաց». Պուտին
![]() 992 Կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ., 18:24 Ռուսաստանը չի հրաժարվի իր ինքնիշխանությունից «երշիկի դիմաց», հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիայի» համագումարում, փոխանցում է РБК-ի թղթակիցը։ «Ռուսաստանը, ինչպես նաև որոշ երկրներ, չի կարող հրաժարվել իր ինքնիշխանությունից՝ երշիկի դիմաց և դառնալ ինչ-որ մեկի արբանյակը։ Ռուսաստանը պետք է ինքնիշխան լինի, այլապես չի լինի»,- ասել է Պուտինը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել «Եդինայա Ռոսիա»-ին «հետևողական և վստահելի աջակցության» համար. հիշեցնենք, որ կուսակցությունը միաձայն պաշտպանել է նախագահական ընտրություններում նրա ինքնառաջադրմանը՝ որպես թեկնածու։ Պուտինը մրցակցությունն ու «գաղափարների ազնիվ քննարկումն» անվանել է երկրի դինամիկ զարգացման բանալին։ «Բայց, չնայած բոլոր տեսակետների տարբերությանը, քաղաքական ուժերը պետք է հիշեն, որ մեզ համար գլխավորը մեր երկրի՝ ուժեղ լինելու ճիշտ և կենսական անհրաժեշտությունն է։ Սա նշանակում է, որ երկրորդական բաները պետք է մի կողմ դնենք, առանց դրսից հուշելու որոշումներ կկայացնենք»,- ասել է նա։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
