Հունգարիան կարող է զրկվել ԵՄ-ում ձայնի իրավունքից. #FinancialTimes
![]() 1606 Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 11:30 Եվրոմիության երկրներն ուսումնասիրում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու տարբերակը, որպեսզի Ուկրաինայի համար միջոցներ հատկացնելու մասին համաձայնագիր կնքեն, այս մասին գրում է Financial Times թերթը: «Որոշ պաշտոնյաներ դիտարկում են այսպես կոչված 7-րդ հոդվածով պատժի ընթացակարգի վերսկսման հնարավորությունը, որը կարող է հանգեցնել ձայնի իրավունքի կասեցման: Նման որոշումը կարող է նշանակել, որ Հունգարիան այլևս ձայնի իրավունք չի ունենա: Ի վերջո, Հունգարիան չի կարող խանգարել մեզ Ուկրաինային միջոցներով ապահովել»,- գրում է թերթը՝ մեջբերելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, որը խոսել է անանունության պայմանով: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակներում համաձայնության են եկել՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսելու շուրջ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներկա չի եղել. երբ այդ հարցի շուրջ քննարկումը փակուղի է մտել, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նրան հրավիրել է սուրճ խմելու, ապա 26 երկրների առաջնորդները կարողացել են որոշում կայացնել՝ հօգուտ Կիևի և Քիշնևի: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
