«Հրազդանի կիրճ տանող ճանապարհը փակ է լինելու մեքենաների համար, որ մարդիկ մարզվեն». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ դուք գիտե՞իք, որ դրսում մարզվելու սեզոնը բացվում է ձմռանը՝ հենց ձյուն գա: Ըստ Երևանի քաղաքապետարանի հերթական՝ իրականությունից կտրված որոշման, Հրազդանի կիրճ տանող ճանապարհը շաբաթ-կիրակի փակ է լինելու մեքենաների համար, որ մարդիկ մարզվեն:
Մյուս կողմից էլ մեքենաները ձմռանը շատ արագ վարելու պայմաններ ունեն, ինչը խցանումները պակասեցնում է:
Բռնես ու ձմռանը բեռնաթափող այլընտրանքային ճանապարհը երկու օր փակ պահես, որ մարզվե՞ն:
Առհասարակ, ինձ թվում է՝ որոշում կայացնողներն իրենց կաբինետից այնկողմ չեն տեսնում:
Այլապես ոնց բացատրես մեկ այլ որոշումը՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառել աշխատանքային օրով՝ երեքշաբթի, ժամը 19:30:
Լավ, դուք, պարոնայք, քաղաքապետարանից ոտքով կհասնեք արարողությանը: Բա ի՞նչ անեն աշխատող ծնողները, որ 18:00-ին են վերջացնում աշխատանքը ու պիտի այդ՝ խայտառակ խցանման ժամին հասնեն տուն, երեխաներին վերցնեն ու, նորից խցանման մեջ ընկնելով, բերեն հրապարակ:
Առավել ևս, որ հրապարակը փակելու եք, ինչն էլ ավելի կվատթարացնի երթևեկությունը:
Բա մարզերի երեխանե՞րը: Չէ՞ր լինի հանգստյան օր անել, որ նրանց էլ ծնողները կարողանային բերել Երևան: Չէ՞ որ դա ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌՆ Է:
Ո՞նց եք անում, որ ձեր մոտ որոշում ընդունելիս բացակայում են գլխավոր շահառուները. երեխաները, աշխատող ծնողները, մարզվողները, վարորդները»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
31709.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
40607.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50006.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106325.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115523.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117822.09.2026, 21:24