«Զարմանալի չէ, որ Թրամփը մեջբերում է իր հին ընկեր Պուտինին». Բայդեն
![]() 1792 Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 10:06 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չի զարմացրել այն, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը: Մերիլենդ նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը նշել է, որ Թրամփը շատ հարցերում համաձայն է Մոսկվայի հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: «Այս հանգստյան օրերին Թրամփն աջակցել է իր հին ընկեր Պուտինին: Թրամփը նույնիսկ մեջբերել է նրան: Դա զարմանալի չէ: Ի վերջո, Մոսկվայի և Մար-ա-Լագոյի (Թրամփի կալվածքը Ֆլորիդայում) միջև համաձայնություն կա»,- ասել է Բայդենը: Նյու Հեմփշիրում հանրահավաքի ժամանակ Թրամփը մեջբերել էր Պուտինին՝ ապացուցելով, որ ԱՄՆ-ը շատ վտանգավոր իրավիճակում է: Նա հիշեցրել էր Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Պուտինի հայտարարությունը. «Ընդդիմախոսների՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը շատ լավ է Ռուսաստանի համար, քանի որ դա ցույց է տալիս ամերիկյան համակարգի փտումը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
