Սպառնացել են հրկիզել նավերը, նետել են բենզինով լցված շշեր. ՔԿ-ն՝ Գեղարքունիքում կատարվածի մասին
![]() 547 Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 13:36 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2023թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 1240-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրը` ՔԿ |

Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
3912:36
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
437Երեկ, 21:11
Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի
226Երեկ, 14:42
Կասեցվել է «Գրիլ․ամ»-ի արտադրական գործունեությունը
296Երեկ, 14:06
«2025թ․ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»․ ՔԿ
38310.03.2026, 17:48
«Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
34810.03.2026, 16:24
«Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան»․ ԱԳՆ խոսնակ
30010.03.2026, 15:36
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովը (տեսանյութ)
36010.03.2026, 13:54
