Թուրք ազգայնականների ճնշմամբ Քյոլնում ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանության հուշարձանը

Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունը վերջնականապես ապամոնտաժել է 2018 թվականից տեղադրված՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը։ Տեղի ունեցած քաղաքային նիստում որոշում է կայացվել հետագայում հուշարձանի տեղում տեղադրել մեկ այլ հուշարձան, որը պետք է նվիրված լինի ավելի լայն միջակայք ընդգրկող զոհերի հիշատակին, որոնց թվում է ազգայնականությունը, բռնությունը և մարդու իրավունքների խախտումը։
Թեև քաղաքի իշխանությունները հուշարձանի ապամոնտաժման պատճառ են ներկայացնում հեծանվային ուղու կառուցումը և զգուշացումը հնարավոր «սոցիալական ցնցումներից», այնուհանդերձ, մի շարք վերլուծաբանների կարծիքով, Քյոլնի քաղաքային իշխանությունները պարզապես զիջել են մոտ 60000-ի հասնող թուրքական լոբբի ճնշումներին։ Նրանց կարծիքով, հուշարձանի ապամոտնաժումը կապիտուլացիա է տարեցտարի ավելացող թուրք մուսուլմանների առաջ, ինչպես նաև 1915 թվականի ողբերգության ժխտում։
Հուշարձանի ապամոնտաժման հարցը հատկապես սրվել էր այս տարվա հոկտեմբերի վերջերին, երբ քաղաքում տեղի էին ունենում Գերմանիայում բնակվող թուրքերի զանգվածային ցույցեր։ Այս իրադարձությունները որոշիչ են դարձել քաղաքային իշխանությունների համար։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 2018 թվականի ապրիլի 15-ին տեղադրել են «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները Քյոլնի Հայնրիխ Բյոլ հրապարակում։
Հուշարձանն իրենից ներկայացնում էր 200 կգ կշռով, 1,5 մետրանոց մետաղյա բուրգ, որի ծայրին նուռ էր տեղադրված։ Պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված էր. «Այս ցավը բոլորինս է»։


«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
103Երեկ, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
144Երեկ, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
56612.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
34311.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
54110.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
49909.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
42009.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
66407.11.2026, 16:12