«Մի օր Երևանը կզղջա դրա համար». Պետդումայի ներկայացուցիչ
![]() 1038 Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 23:24 Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան ռուսական RT-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ հայկական կարգավորիչը 30 օրով դադարեցրել է ռադիոյի հեռարձակողի աշխատանքը։ Պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում պաշտոնական Երևանը «մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում ռուսական կառույցների նկատմամբ»: «Պաշտոնական հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, Ինչպես, օրինակ, Ղարաբաղի պարագայում։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի սխալն է... Եվ որոշ կառույցների հետ խաղալու փորձեր, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար»,-ասել է Չեպան։ Խորհրդարանականը այդ քայլն անվանել է «գրաքննության դրսևորում»։ «(Դա արվում է-RT), որպեսզի նվազագույն տեղեկատվություն հասնի քաղաքացիներին, և տեղեկատվությունը խեղաթյուրվի, որպեսզի խուսափեն Հայաստանում կուտակվող դժգոհություններից»,-եզրափակել է RT-ի զրուցակիցը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով դադարեցրել Է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
