Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները Դիլիջանում իրենց աջակցությունն են հայտնել խաղաղության պայմանագրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների՝ Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջեւ հաստատել ռազմավարական գործընկերություն:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին եւ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին:
«Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը եւ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը:
Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը՝ նաեւ հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձեւաչափերը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ զարգացման երաշխիք կարող է լինել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
4909:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
228Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
184Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
47501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47030.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60028.10.2026, 12:06