Երևանում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ
![]() 205 Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 19:18 Մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ելնելով հանրային հետաքրքրությունից՝ ուզում եմ ներկայացնել մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների հետ կապված առանձին բաղադրիչների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 226,5 մլն. դրամ: ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Լույսերի վառումը տեղի է ունեցել Խաչատրյանի “Դիմակահանդես” ստեղծագործության հնչյունների ներքո, հնչել են մաեստրոյի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Ընդհանուր միջոցառման համատեքստում հանդիսությանը մասնակցել են «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները: Բեմում կենդանի կատարումներով հանդես են եկել նաև Արամ MP3 և Սրբուկը: Տոնածառի լույսերի վառումը ուղեկցվել է շքեղ հրավառությամբ: Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 89 մլն. դրամ: 3․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆԻ ԶԱՐԴԱՐՈՒՄ Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին և ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ և նրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին։ Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն. դրամ: 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ 7 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ Վերը թվարկված միջոցառումների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 25 մլն դրամ։ Այսպիսով՝ մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ, որից հարկերը՝ 58. 770 000 դրամ»։ Աղբյուրը` Հայկ Կոստանյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
