Եվգենի Պրիգոժինի սպանությունը Պուտինի հրամանով կազմակերպել է Նիկոլայ Պատրուշևը. #WSJ
![]() 2014 Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2023 թ., 17:17 «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինի սպանությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով կազմակերպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայություններում անանուն աղբյուրները: Թերթը նշում է, որ դեռ 2022 թվականի ամռանը Պատրուշևը սկսել է Պուտինին զգուշացնել Պրիգոժինի աճող ազդեցության սպառնալիքի մասին: Այնուամենայնիվ, նախագահը չի լսել նրան, քանի, որ ինչպես կարծում էին Կրեմլում, «Վագներ»-ի վարձկանները հաջողության էին հասնում Ուկրաինայում մարտի դաշտում: Թերթի զրուցակիցներիc մեկը նշել է, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ Պրիգոժինը զանգել է Պուտինին և կոպիտ ձևով բողոքել զինամթերքի պակասից, որը մեծ կորուստների է հանգեցնում: Այդ պահին Պուտինի աշխատասենյակում է եղել Պատրուշևը, նշում է WSJ-ի աղբյուրը: Պրիգոժինի հետագա բողոքները Պուտինն անտեսել է: Պատրուշևը դա ընկալել է որպես Պրիգոժինից ընդմիշտ ազատվելու հնարավորություն: Թերթը նշում է, որ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են վարձկաններին ուղարկել Բելառուս, իսկ նախագահը խոստացել է դադարեցնել ապստամբների հետապնդումը, Պատրուշևն անցել է Պրիգոժինին սպանելու պլանի մշակմանը: Թերթի աղբյուրների խոսքով՝ ավելի ուշ Պուտինին ցույց են տվել այդ պլանը, վերջինս չի առարկել: Արևմտյան հատուկ ծառայություններում WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ փոքր ռումբ է տեղադրվել Embraer-135 մասնավոր ինքնաթիռում, որում գտնվել է Պրիգոժինը: Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
