Ճապոնիան չեղարկել է մահաբեր զենքի արտահանման արգելքը

Ճապոնիայի իշխանությունները զգալիորեն ավելացրել են ռազմական ծախսերը և չեղարկել մահաբեր զենքի արտահանման արգելքը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է Fox News-ը։
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 16%-ով ավելացնել պաշտպանական ծախսերը և վերացնել զենքի արտահանման արգելքը, որը գործում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
«Մենք հույս ունենք, որ կնպաստենք ազատ և բաց միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է օրենքի գերակայության վրա»,- ասել է Կիսիդան՝ հավելելով, որ Ճապոնիան հավատարիմ է մնում պացիֆիստական սկզբունքներին:
Նախագծի հաստատումից անմիջապես հետո Ճապոնիան ԱՄՆ ուղարկեց Patriot կառավարվող հրթիռներ։ Նշվում է, որ հրթիռները նախկինում արտադրվել են Ճապոնիայում՝ ամերիկյան լիցենզիայով։
Դեկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը կարող է մեծացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ծավալը, եթե Ճապոնիան ԱՄՆ-ին զինամթերք մատակարարի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։

«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
2612:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
3412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6209:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10609:06
Սպասվում են տեղումներ
8707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
12603:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12901:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
239Երեկ, 23:30