Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մարտի դաշտում նախաձեռնությունն անցավ Ռուսաստանին». Սքոթ Ռիթեր

«Մարտի դաշտում նախաձեռնությունն անցավ Ռուսաստանին». Սքոթ Ռիթեր
888
Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 17:54

Հակահարձակման արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը պարտություն կրեցին, իսկ մարտի դաշտում նախաձեռնությունն անցավ Ռուսաստանին, ասել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիթերը Gegenpol յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
«Այս կետում ենք մենք հիմա. Ուկրաինայի զինված ուժերը ռազմավարական պարտություն են կրել, իսկ նախաձեռնությունն անցել է Ռուսաստանին»,- ասել է նա։ Զինվորականի խոսքով՝ Կիևին չի հաջողվել էական հաջողությունների հասնել։ Միաժամանակ նա ծախսել է ավելի քան հարյուր միլիարդ դոլար, որը ստացել էր արևմտյան դաշնակիցներից։
«Ուկրաինան այժմ չունի ռեսուրսներ, սպառվում են զինամթերքն և մարդիկ, ուստի նրանք ստիպված են անցնել պաշտպանության, բայց նրանք նույնիսկ դրա համար անհրաժեշտ միջոցներ չունեն»,- եզրափակել է Ռիթերը:
Հունիսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում են սկսել Յուժնոդոնեցկի, Արտեմովսկի և Զապորոժիեի ուղղություններով՝ մարտական ​​գործողությունների մեջ նետելով ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված և օտարերկրյա տեխնիկայով զինված բրիգադները։ Բայց նրանք չկարողացան հաղթահարել նույնիսկ ռուսական զորքերի մարտավարական պաշտպանությունը և կրեցին լուրջ կորուստներ։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակը կորցրել է գրեթե 160 հազար զինվոր, 121 ինքնաթիռ, 766 տանկ և ավելի քան 2,3 հազար տարբեր զրահամեքենա։
Հակահարձակման ձախողումը ճանաչվել է նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմում։ Իսկ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Economist-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինական զորքերը մտել են փակուղի և չեն կարողացել ցույց տալ առաջխաղացման տպավորիչ տեմպերը, որն ակնկալում էր Արևմուտքն՝ ըստ ՆԱՏՕ-ի դասագրքերի: