Սպիտակի ոլորաններում 700-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում 5 ժամից ավելի տեղացող առատ ձյան պատճառով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ ուժեղացված ծառայության են անցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Մոտ 15 կմ երկարությամբ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ, պարեկները ծառայություն են անցկացնում անգամ ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից. ավտոմեքենաների մի մասի անվադողերն ամառային են։
Պարեկները ժամանակավորապես արգելում են բեռնատարների շարժը, քանի որ նրանք խցանում են առաջացնում ձյան ու սառույցով պատված ճանապարհներին։
Տեղի ճանշինը և ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհը ձնից մաքրելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
58627.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
101419.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
108918.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
158513.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
157113.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
160512.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
158212.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
362711.08.2026, 19:22