Նավալնիի համախոհները նրան գտել են Յամալո-Նենեցի քրեակատարողական գաղութում
![]() 1153 Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 23:48 Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղի թիվ 3 (ԻԿ-3) ուղղիչ գաղութում է։ Դեկտեմբերի 5-ից ի վեր Նավալնիի գտնվելու վայրի մասին առաջին տվյալները հրապարակվել են երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի կողմից X սոցիալական ցանցում։ Նավալնիի դաշնակից Լեոնիդ Վոլկովը նշել է, որ գաղութը, որտեղ հայտնվել է ընդդիմադիրը, գտնվում է «Արկտիկական շրջանից այն կողմ»։ «Այս գաղութ հասնելը գրեթե անհնար է, այնտեղ նույնիսկ նամակներ ուղարկելը գրեթե անհնար է: Սա աշխարհից մեկուսացման ամենաբարձր հնարավոր մակարդակն է, ահա թե ինչի համար էին այս ամենը նախաձեռնում», - գրել է Վոլկովը X-ում: 19 օր շարունակ Նավալնին անհետ կորած է եղել Նավալնիի քրեական հետապնդումը Ռուսաստանում 2023 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ «ծայրահեղական համայնք» ստեղծելու գործով։ Ըստ իշխանությունների, այդպիսի համայնք էր հենց նրա հիմնած՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
