Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք են սեղմել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ միմյանց ողջունել են ձեռքսեղմումով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
«Սա Ալիևի և Փաշինյանի առաջին հանդիպումն է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Բաքվի վերահսկողության տակ։
Ռուսաստանի ղեկավարը հրավիրել է գործընկերներին Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, որխեսզի շփվեն ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հյուսիսային մայրաքաղաքի պալատական և պուրակային համալիրներով շրջագայելով։ Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարներն այս պահին երկկողմանի բանակցություններ են վարում։ Ալիևը միացել է իր գործընկերներին Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ։ Դահլիճ մտնելով՝ նա ողջունել է Պուտինին և գրկել նրան, իսկ հետո սեղմել բոլորի, այդ թվում՝ Փաշինյանի ձեռքը։
Պավլովսկից հետո Համագործակցության երկրների ղեկավարները գնացել են Ցարսկոյե Սելո, որտեղից կգնան Պետերգոֆում։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովսկի պալատում զրույցով»,- գրում է աղբյուրը։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
3409:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
222Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
181Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
47001.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
39931.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59928.10.2026, 12:06