«Կա՞ն երիտասարդ, նոր թարգմանիչներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել». հարց` Զավեն Բոյաջյանին

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս, երբ Նազելի Օհանյանի «Վերնատուն» ռադիոհաղորդման հյուրն էի, Նազելին հարցրեց նաև, թե կա՞ն երիտասարդ, նոր թարգմանիչներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել: Ես նրա հարցին դրական պատասխան տվեցի՝ նշելով, որ հիմա այդ առումով ավելի լավատես եմ, քան նախկինում: Այդ լավատեսությունն ինձ ներշնչում են մի շարք տաղանդավոր նորեկ թարգմանիչներ, որոնց հետ առնչվել եմ կամ նրանց թարգմանությունները խմբագրելու, կամ ուղղակի գործի բերումով: Հաղորդման ընթացքում նրանց հիշատակելու ժամանակ չեղավ («Վերնատունը» կարճ է տևում, հաճախ է ասելիքը մնում կիսատ), ուստի կուզենայի չհասցրածս էստեղ ասել: Նոր դեմքերի մեջ, որոնց հետ վիճակվել է առնչվել, ես կառանձնացնեի այս թարգմանիչներին՝ Լիլիթ Խանսուլյանին, որը ճապոներենից թարգմանել է Կավաբատայի, Միշիմայի, Մուրակամիի վեպերը և շուտով նոր գործ կներկայացնի Մուրակամիից, Անուշ Գևորգյանին, որը ֆրանսերենից թարգմանել է Աննի Էռնոյի, Բեգբեդերի վեպերը և հիմա աշխատում է Սեբաստիան Ժապրիզոյի գործերի վրա, Մարիամ Հարությունյանին, որն անգլերենից թարգմանեց Այզեք Ազիմովի գլխավոր երկերից մեկը՝ «Ակադեմիա» եռագրությունը, Արմինե Մուրադյանին, որն անգլերենից թարգմանեց Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» հսկայածավալ վեպը և հիմա ոգևորությամբ թարգմանում է Այն Ռենդ, Լուսինե Հակոբյանին, որն անգլերենից թարգմանեց Էդգար Ալան Պոյի պատմվածքների ժողովածուն, իսկ հիմա իտալերենից թարգմանում է Ալեսսանդրո Բարիկկոյի նոր վեպը, Յուրի Սարգսյանին, որն անգլերենից թարգմանել է Հարլան Քոբենի «Ոչ ոքի չասես» վեպը (դեռ լույս չի տեսել) և հիմա Սթիվեն Քինգի մեծ վեպերից մեկի վրա է աշխատում, Գոհար Ատիկյանին Gohar Atikyan, որը չինարենից թարգմանել է նոբելյան մրցանակակիր Մո Յանի պատմվածքների ստվարածավալ ժողովածուն (դեռ լույս չի տեսել):
Հուսով եմ՝ առաջիկայում նրանք մեզ դեռ քանիցս կուրախացնեն նորանոր թարգմանություններով»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
147Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
102115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63610.09.2026, 16:12