Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը
![]() 1005 Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 17:54 Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, ներդրումների ոլորտում գլոբալ խարդախության ցանցի՝ զանգերի կենտրոնների գործով, հայտնում է «Новости-Грузия»-ն։ Բենիմինին, ով Իսրայելի և Վրաստանի քաղաքացիություն ունի, կալանավորվել է գերմանացի դատախազների պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է ցանցի մասնաճյուղն Ալբանիայում։ Դավիթ Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին։ 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա լքել է Վրաստանը։ 2021 թվականին Գերագույն դատարանը Կեզերաշվիլիին հեռակա դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ 5 միլիոն եվրոյի յուրացման համար։ Մինչ այս երկու ատյանների դատարանները նրան արդարացրել էին։ Նրա մասնակցությամբ ևս 2 գործ է քննվում։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
