Իսրայելը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս
![]() 995 Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 18:43 Իսրայելի կառավարությունը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների տեղափոխել Գազայի հատվածից Եգիպտոս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։ «Ըստ առկա տեղեկատվության՝ Իսրայելի կառավարությունը պլաններ է մշակում զգալի թվով պաղեստինցիների Գազայի հատվածից Եգիպտոս վերաբնակեցնելու համար՝ նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով»,- ասել է նա։ Նա նշել է, որ առաջին փուլում առնվազն 100 հազար մարդ կարող է վերաբնակեցվել հարևան պետության տարածքում։ «Հետագայում նախատեսվում է այդ ճանապարհով արտաքսել Գազայի բնակիչների ևս մի քանի խմբաքանակ»,- նշել է նա։ Մինչ այս հայտնի է դարձել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման՝ Եգիպտոսի եռափուլ ծրագիրը։ Այս մասին գրել է իսրայելական Times of Israel թերթը՝ հղում անելով Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիաա Ռաշվանին։ Նշվում է, որ Կահիրեն դեռևս սպասում է պատանդներին ազատելու և Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի պատասխաններին։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
