Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել

Վահագ Ռաշը ամանորյա նոր երգ է ներկայացրել, որի երաժշտության հեղինակը ինքն է, իսկ խոսքերը գրել է նրա մայրը՝ Անահիտ Սիմոնյանը։
«Երգը գրվել է մեկ տարի առաջ։ Վաղուց պլանավորել էի ամանորյա տրամադրությամբ երգ ստեղծել, բայց չէր ստացվում: Անցած տարի, երբ վերադարձա հերթական ամանորյա միջոցառումից, երգը միանգամից ստեղծվեց, բարեբախտաբար, մայրիկս էլ կողքիս էր ու միասին խոսքերը գրեցինք։
Փորձել ենք փոխանցել այն բոլոր զգացողությունները, ինչը ապրում ենք Ամանորին։ Ինձ համար Ամանորը նոր կետ է, որտեղից կարելի է սկսել նոր բարձունքներ հաղթահարել։ Ամանորյա հրաշքը երբեք չի դադարել ինձ համար գոյություն ունենալ, ու համոզված եմ, որ այդ օրը մեր բոլոր բարի երազանքների, նպատակների ու ցանկությունների իրականացման սկիզբն է դրվում։
Երգի գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։
Հնչյունային ռեժիսորը՝ Սերգեյ Գասպարյանը։ Կիթառները նվագել է Կարեն Արզումանյանը։
Երգի և տեսահոլովակի մեջ իրենց մասնակցությունն են ունեցել «Կամերտոն» վոկալ ստուդիայի սաները, որի գեղարվեստական ղեկավարն է մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանը։
Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը (MG Production)»,- նշել է երգիչը։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
80728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
67124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69623.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69123.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
85720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
87219.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
185819.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
81119.10.2026, 11:48