«Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է, մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին». Արմեն Աշոտյան
![]() 176 Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 23:48 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված հ արցերի, փոխանցում է «Առավոտ»-ը։ Արմեն Աշոտյան․ «Հարցն ընթերցելիս, հիշեցի մի քաղաքական ճշմարտություն։ Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է, մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին։ Նիկոլին կարող են ընդունել, գրկել, շոյել, հյուրասիրել և օգտագործել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և Փարիզում, քանի դեռ հայ ժողովուրդը հանդուրծում է այն դառը իրականությունը, որն աշխարհին ներկայացնում է հենց Նիկոլը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա․ եթե Հայաստանում մեդիա դիսկուրսը Նիկոլ-Պուտին հարթության վրա էր, ապա ռուսական դաշտում պիտերյան հանդիպումը Փաշինյան-Ալիև հանդիպման վրա էր կենտրոնացած։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գերագնահատում է իր խաղաքարտերի կշիռը ռուսական քաղաքական տրցակում։ Թե արևմտամետները, թե ռուսամետները նույն ձևով են արձագանքում Նիկոլի մասնակցությանը․ «տեսա՞ք, գնաց»՝ տարբեր իմաստներ դնելով այդ երկու բառի մեջ։ Թե հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը, թե գեոպոլիտիկ ավանտյուրիզմը մեկ այցով չեն բուժվում։ Ուստի, աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ Նիկոլի՝ ոչ թե Մոսկվա, Պեկին կամ Բեռլին գնալու, այլ պաշտոնից գնալու վրա»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
