Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու Թայվանն անպայման կվերամիավորվեն

Թայվանի հետ Չինաստանի վերամիավորումը «պատմական անհրաժեշտություն է», ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն իր ամանորյա ուղերձում։ Տեքստը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում։
«...Հայրենիքի վերամիավորումը պատմական անհրաժեշտություն է, և [Թայվանի] նեղուցի երկու կողմի հայրենակիցները պետք է միանան և կիսեն ազգային երիտասարդացման մեծ փառքը»,- ասել է Սի Ցզինպինը՝ հիշեցնելով, որ 2024 թվականին կնշվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը: ՉԺՀ-ի ղեկավարն ասել է, որ Չինաստանը պետք է «կայունորեն խթանի արդիականացումը չինական մոդելի համաձայն և ամբողջությամբ, ճշգրիտ և համապարփակ իրականացնի զարգացման նոր հայեցակարգը»:
Թայվանը 1949 թվականին դարձավ ապաստան Չինաստանի Հանրապետության կառավարության և Կումինթանգ կուսակցության համար, որը պարտվեց կոմունիստներին քաղաքացիական պատերազմում։ Նրանք չճանաչեցին չինական նոր իշխանությունների լեգիտիմությունը և չհամաձայնվեցին իրենց համարել երկրի մաս՝ կոմունիստներին ենթակա։ Պեկինը, իր հերթին, չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը և այն համարում է իր գավառներից մեկը։
Դեկտեմբերի 27-ին ՉԺՀ-ի հիմնադիր Մաո Ցզեդունի ծննդյան 130-ամյակին նվիրված ելույթի ժամանակ Սի Ցզինպինն ասել է, որ Թայվանը «միանշանակ կմիավորվի մայրցամաքային Չինաստանի հետ»: «Մենք վճռականորեն կկանխենք, որ Թայվանը Չինաստանից որևէ կերպ առանձնացվի»,- հավելել էր նա:

«Իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ «Հայաստան» խմբակցություն
2120:36
Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
5219:36
«Կա պայմանավորվածություն Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման շուրջ»․ Անի Բադալյան
5319:24
«Իրանը մտադիր է հետագայում ևս առանց տատանվելու պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի»․ Իրանի ԱԳՆ
9919:13
«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում՝ Բրյուսելից»․ Սուրեն Սուրենյանց
6818:54
«Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չի համարում ՀՀ ներքին գործ»․ Հակոբ Բադալյան
6318:42
«Հոդվածի վերնագիրը՝ «Պուտինի պատրիարքը», զրպարտչական է․ պահանջում եմ ներողություն խնդրել»․ Ռուբեն Մխիթարյան
7018:12
«Իշխանությունը փորձում է համոզել, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»․ Արմեն Հովասափյան
6117:48