Վրաստանում ևս արգելել են մինչև 2013թ. արտադրված ավտոմեքենաների ներմուծումը

Վրաստանի իշխանությունները հունվարի 1-ից արգելել են այն ավտոմեքենաների գրանցումը, որոնք արտադրվել են մինչեւ 2013թ.։ Համապատասխան որոշումն ընդունվել է հանրապետության կառավարության կողմից։
Այդ որոշումն ընդունվել է ավտոմեքենաների համար Եվրո 5 ստանդարտի ներդրման հետ կապված և օդի աղտոտման դեմ պայքարի շրջանակում։ Նորամուծությունը չի վերաբերելու Վրաստանում արդեն գրանցված ավտոմեքենաներին, որոնք թողարկվել են մինչև 2013թ., ինչպես նաև այն մեքենաներին, որոնք նախատեսված են վերարտահանման կամ տարանցման համար։
Իշխանությունները, միևնույն ժամանակ, բացառություն են արել մինչեւ 2013թ. արտադրված այնպիսի մեքենաների համար, որոնք գնվել են արտասահմանում, բեռնվել են բեռնարկղում և ուղարկվել Վրաստան մինչև 2023թ. դեկտեմբերի 1-ը, սակայն հանրապետություն դրանք կհասնեն 2024թ. հունվարի 1-ից հետո։ Նրանց գրանցումը չեն մերժի։
Մինչև 2013թ. արտադրված մեքենաների ներմուծման արգելք մտցնելու գաղափարը պատկանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն։
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ հանրապետությունում 2022թ. դրությամբ գրանցվել է ավելի քան 1,5 մլն ավտոմեքենա, ավելի քան 635 հազար մեքենա՝ բենզինի շարժիչով, ավելի քան 300 հազար՝ դիզելայինով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նման արգելք ուժի մեջ է մտել Ադրբեջանում:

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
58127.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
101219.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
108718.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
158313.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
156913.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
160312.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
158012.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
362111.08.2026, 19:22