Պուտինը թույլ է տվել ուկրաինացիների մի մասին ՌԴ քաղաքացիություն ստանալ
![]() 1014 Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 19:36 Օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ծնվել և բնակվել են Ղրիմում մինչև 2014 թվականի մարտի 18-ը, հնարավորություն կունենան ստանալ ՌԴ քաղաքացիություն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հայտնվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում: Դրանով նշված քաղաքացիներին իրավունք է տրվում դիմել երկրի քաղաքացիություն ստանալու համար: Կարգը տարածվում է նաև որևէ այլ երկրի քաղաքացիություն չունեցող Ուկրաինայի այն քաղաքացիների վրա, ովքեր ծնվել և ապրել են Ղրիմում ու Սևաստոպոլում, բայց լքել են Ղրիմն ու Սևաստոպոլը մինչև վերը նշված ժամկետը: Նորամուծությունները ներառում են նաև Ղրիմի քաղաքացիություն չունեցող անձանց, Ուկրաինայի քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ունեն Ռուսաստանում մնալու իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին: Քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան նաև Աֆղանստանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի քաղաքացիները, ովքեր ծնվել են ՌՍՖՍՀ տարածքում և նախկինում ունեցել են ԽՍՀՄ քաղաքացիություն, ինչպես նաև նրանց ծնողները, ամուսինները և երեխաները: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
