Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
II-XII.2008թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ
2008-2013թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական
III-X.2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ
2013-2014թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ
III-V.2014թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ
2014-2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ
2015-2016թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ
2016-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ
2018-2020թթ. – Երևան քաղաքի դատախազ
2020-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:
Ամուսնացած է ունի մեկ երեխա:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
3409:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
222Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
181Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
47001.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
39931.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59928.10.2026, 12:06