«Այդ կախիչը մեզ հետ կապ չունի». ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ
![]() 223 Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 22:18 Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։ 2016 թ-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։ Լոռու մարզի դպրոցների մարզադահլիճները (5 դահլիճ) կառուցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն 1 միլիարդ 44 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։ -Պարոն Կարապետյան, մարզադալիճը Ձեր ընկերությունն է կառուցել։ Վարչապետի արձանագրած խախտումներին ինչպե՞ս եք վերաբերվում։ -Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, խնդրում եմ երկուշաբթի․․․ ես տեղեկանամ, երկրում չէի, նոր եմ եկել։ -Աղմուկից տեղյակ չե՞ք։ Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ -Թեթև տեղյակ եմ, բայց ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։ -Ձեր աշխատանքի հետևանքով Լոռու մարզպետը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն են ազատվել աշխատանքից։ Դրանում Ձեր ընկերության մեղավորությունը տեսնո՞ւմ եք։ -Իհարկե տեսնում եմ, բայց այդ կախիչը մեր հետ կապ չունի։ Դա տենդեր է եղել, մենք չենք սարքել, ուրիշ ընկերություն բերել, տեղադրել է։ Դա մեր հետ կապ չունեցող բան է, որքանով ես տեղյակ եմ։ Գույքը մեր հետ կապ չունի։ -Գույքի հետ կապված, որքանով ես գիտեմ, չէ, դա լրիվ ուրիշ ընկերություն է։ Տենդեր է եղել, ուրիշ ընկերություն բերել, դրել են, մեր հետ կապ չունի գույքը։ -Ձեր ընկերությունը նոր չէ, շինարարության հետ կապված հնարավո՞ր էր՝ նման խնդիր լիներ։ -Խնդիրներ ոնց որ կա, ես չեմ հերքում, բայց այդ խնդիրները պետք է վերացվեն, ես չգիտեմ, ամբողջովին տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։ -Դուք կապ չե՞ք տեսնում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի և Կառավարության հարաբերությունների ու այդ պատմության հետ։ -Խնդրում եմ մի շոշափեք։ Այդ անունները կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Խնդրում եմ, մի շոշափեք։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
