«Չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում». «Գոյ» թատրոնի դերասանուհի

«Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը գրում է. «Ես՝ Մարինե Միսակի Պետրոսյանս, 1989թ-ից աշխատում եմ Արմեն Մազմանյանի անվան Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ես դեմ եմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած և ՀՀ կառավարության կողմից11.05.2023թ-ի701 որոշմանը, որով Ա.Մազմանյանի անվ ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպելու, միացվելու է Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին։ Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, եթե նրանք, պաշտոնի չարաշահմամբ կամ այլ լծակների միջոցով դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելով հասնեն 701 որոշման իրագործմանը, ես չեմ համաձայնելու աշխատել Գ.Սունդուկյանի անվան թատրոնում (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)։ Ես «Գոյ» թատրոնում եմ, ոչ թե պարզապես աշխատանք ունենալու և մեխանիկորեն տեղափոխվելու մեկ այլ աշխատավայր, այլ 35տարի իմ կյանքի ժամանակը և ներուժը գիտակցաբար ներդրել եմ «Գոյ» թատրոնում, որ որպես թատերական առանձին միավոր իր տեսակով գոյություն ունենա և մնա որպես առանձին միավոր ՀՀ թատերական ասպարեզում։ Ես իրավունք ունեմ իմ երկրում ինքս ընտրել իմ աշխատանքի վայրը և ԿԳՄՍ նախարարության միավորման պահանջը համարում եմ անօրինական»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
145Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
101515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63510.09.2026, 16:12