Բորելը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Գազայի հարցը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կիրակի օրը մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարելու Գազայի հատվածի կարգավորման և Կարմիր ծովում տիրող իրավիճակի շուրջ:
«Այցի ընթացքում Բորելը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվիի հետ»,- ասվում է Եվրոպայի արտաքին գործերի ծառայությունում: Մասնավորապես, այցի հիմնական նպատակն է «խրախուսել դիվանագիտական ջանքերը, պայմաններ ստեղծել Իսրայելի և Պաղեստինի միջև և տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»:
«Նրանք նաև կանդրադառնան Կարմիր ծովում մտահոգիչ էսկալացիային»,- հավելել է Եվրոպայի արտաքին գործերի ծառայությունը:

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9009:06
Սպասվում են տեղումներ
7807:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11903:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
232Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
143Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
126Երեկ, 22:48