Ճապոնիան 37 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-երի հայտնաբերման համակարգերի համար

Ճապոնիայի կառավարությունը 37 միլիոն դոլար կուղարկի ՆԱՏՕ-ի հիմնադրամ, որը կուղղվի նաև Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր տրամադրելու համար։
Այս մասին Կիևում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ժամանակ։ «Ճապոնիան վճռական է՝ աջակցելու Ուկրաինային խաղաղություն վերականգնելու հարցում: Ես զգում եմ, թե ինչ լարված իրավիճակ է այժմ Ուկրաինայում։ Եվս մեկ անգամ խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի հրթիռային հարձակումները, հատկապես՝ Ամանորին»,- ասել է ճապոնացի նախարարը։
Կամիկավան նաև խոստացել է Ուկրաինային հինգ շարժական գազատուրբինային գեներատորներ տրամադրել, որոնք պետք է օգնեն ձմռանը էլեկտրաֆիկացմանը։
Նշենք, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության սրումից հետո Տոկիոն Կիևին տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլարի մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ օգնություն։
Կամիկավան, ով արտասահմանյան շրջագայության մեջ է՝ դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, կիրակի օրը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա:

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9009:06
Սպասվում են տեղումներ
7807:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11903:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
232Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
143Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
126Երեկ, 22:48