Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանը կոռուպցիայի հարց է լուծո՞ւմ, թե՞ Աշոտյանին լռեցնելու». Զուրաբյան

«Փաշինյանը կոռուպցիայի հարց է լուծո՞ւմ, թե՞ Աշոտյանին լռեցնելու». Զուրաբյան
204
Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 15:48

«Քիչ առաջ դատարանի դահլիճում տեսանք մի կարևոր իրողություն, որ և՛ դատավորը, և՛ դատախազները շատ գրգռված վիճակում փորձեցին ընդհատել իմ ելույթը, իհարկե ես էսպիսի մարտերում հին կռված մարդ եմ, ուստի լռեցնել չկարողացան»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով Աշոտյանին երաշխավորություն ներկայացրած գործիչներից է: «Աշոտյանը, ի տարբերություն իրական թալանչիների, ավելի շատ զբաղված էր քաղաքական գործունեությամբ ու աչքի էր ընկնում հենց դրանով, որ շատ խիստ քննադատում էր իշխանություններին: Մենք քաղաքական առումով անհաշտ հակառակորդներ ենք, բայց չպետք է թույլ տանք, որ էլեմենտար նորմերը խախտվեն: Բազմաթիվ թալանչիներից՝ միլիարդներ գողացած, ո՞վ ա նստած բանտում. պտի Աշոտյանի վրա կոտրեի՞ն: Փաշինյանը կոռուպցիայի հարց է լուծո՞ւմ, թե՞ Աշոտյանին լռեցնելու»,- հավելեց Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանի ճեպազրույցը