50 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան տիեզերանավն ուղևորվել է Լուսին

Հունվարի 8-ին, երկուշաբթի օրն, ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին ամերիկյան վայրէջքային մոդուլն ուղևորվել է դեպի Լուսին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Astrobotic Technology մասնավոր ընկերության Peregrine տիեզերանավը արձակվել է United Launch Alliance Vulcan հրթիռի միջոցով։
Մեկնարկը տեղի է ունեցել Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից։ Նախատեսվածի համաձայն, սարքը Լուսնի վրա պետք է վայրէջք կատարի փետրվարի 23-ին։ 1,9 մետր բարձրությամբ և 2,5 մետր լայնությամբ Peregrine մոդուլը բեռներ կհասցնի Լուսին, ներառյալ գիտական գործիքներ ՆԱՍԱ-ի համար, քար Էվերեստից, ինչպես նաև «Աստղային ճանապարհի» ստեղծող Ջին Ռոդենբերիի և գիտաֆանտաստիկ գրող Արթուր Քլարքի մոխիրը:
ՆԱՍԱ-ն գումար է հատկացրել 2 մասնավոր ընկերությունների՝ լուսնային մոդուլներ կառուցելու համար: Դրանք կուսումնասիրեն Լուսնի այն տարածքը, որտեղ հետագայում նախատեսվում է ուղարկել օդաչուավոր առաքելություն: Ենթադրվում է, որ այդ սարքերը կմասնակցեն նաև ՆԱՍԱ-ի գիտափորձերին և կոմերցիոն բեռներ կհասցնեն Լուսին։ Astrobotic Technology ընկերությունը 108 միլիոն դոլար է ստացել Peregrine-ի կառուցման համար:

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9009:06
Սպասվում են տեղումներ
7807:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11903:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
232Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
143Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
126Երեկ, 22:48