Փաշինյանն ԱԳՆ-ում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին: Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր:
Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից:
Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումների, ի թիվս այլ նախաձեռնությունների, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:
Ներկայացվել են նաև 2024թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:
Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ: «Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքից:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
215Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
178Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
46401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
39631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
59627.10.2026, 16:06